Չէ, հետաքրքիր էվուլյուցիա ապրեց Հայաստանի ներքաղաքական
կյանքը: Իրար հետեւիցª երբեմնի իշխող ՀՀՇ-ի եւ երկար տարիներ
խորհրդարանականª ՀԺԿ-ի համագումարները ընդհանուր լրահոսում
չորրորդական-հինգերորդական քաղաքական լրատվության դեր ունեին: Բնական է, որ
նույն 2008-ին բողոքավոր զանգվածիª իշխանություն փոխելու ակնկալիքները
չբավարարած ուժերը պետք է բավականին արագ մղվեին լուսանցք: Հայերը, ինչպես
եւ ցանկացած նորմալ ժողովուրդ, պարտվողին չեն սիրում ու նրա հետեւից չեն
գնում:
ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ
Այն, որ Աստանայի գագաթաժողովից հետո
ՙնարնջագույնները՚ յուրահատուկ ՙստուպորի՚ մեջ են ընկել, միանգամայն բնական
է, քանզի շատ էին հույսները կապում Աստանայում հայկական կողմի պարտության
հետ, շատ էին կանխատեսումներ հնչեցնում, թե հայկական դիվանագիտությունը
այդտեղ ֆիասկո կկրի, դրանից հետո կսկսվի իշխանության թուլացումը եւ այլն եւ
այլն: Սակայն ՙթարսի հակառակ՚, Աստանայում չընդունվեց ոչինչ, ինչ
...
Читать дальше »