Пятница, 19.04.2024, 02:30

 
   

Главная | |Регистрация |Вход

Меню сайта
Категории раздела
Обзор прессы [102]
Аналитика и Геополи́тика [52]
Армия [18]
Внешняя политика [7]
Наши баннеры


Коды баннеров
Друзья сайта


Архив записей
Статистика
Форма входа
Главная » 2010 » Декабрь » 13 » ՈՂԲ ԹՈՒՐՔԱՑ ԵՎ ԹՈՒՐՔԱՄԵՏԱՑ(на армянском)
00:30
ՈՂԲ ԹՈՒՐՔԱՑ ԵՎ ԹՈՒՐՔԱՄԵՏԱՑ(на армянском)

Չէ, հետաքրքիր էվուլյուցիա ապրեց Հայաստանի ներքաղաքական կյանքը: Իրար հետեւիցª երբեմնի իշխող ՀՀՇ-ի եւ երկար տարիներ խորհրդարանականª ՀԺԿ-ի համագումարները ընդհանուր լրահոսում չորրորդական-հինգերորդական քաղաքական լրատվության դեր ունեին: Բնական է, որ նույն 2008-ին բողոքավոր զանգվածիª իշխանություն փոխելու ակնկալիքները չբավարարած ուժերը պետք է բավականին արագ մղվեին լուսանցք: Հայերը, ինչպես եւ ցանկացած նորմալ ժողովուրդ, պարտվողին չեն սիրում ու նրա հետեւից չեն գնում:

ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ

Այն, որ Աստանայի գագաթաժողովից հետո ՙնարնջագույնները՚ յուրահատուկ ՙստուպորի՚ մեջ են ընկել, միանգամայն բնական է, քանզի շատ էին հույսները կապում Աստանայում հայկական կողմի պարտության հետ, շատ էին կանխատեսումներ հնչեցնում, թե հայկական դիվանագիտությունը այդտեղ ֆիասկո կկրի, դրանից հետո կսկսվի իշխանության թուլացումը եւ այլն եւ այլն: Սակայն ՙթարսի հակառակ՚, Աստանայում չընդունվեց ոչինչ, ինչը որեւէ ձեւով սպառնա արցախյան ստատուս քվոյին: Հետեւաբար, սեփական պետության ձախողման վրա խաղագումար դրածները պետք է հայտնվեին յուրահատուկ ՙաուտ՚ վիճակում:
Դա, բնականաբար, արտացոլվեց եւ ՀԺԿ համագումարում ԼՏՊ-ի հերթական դարակազմիկ ելույթում: Աշխարհի գաղափարախոսությունների շուրջ երկար-բարակ դասախոսություն կարդալուց հետո նա արտաբերեց հետեւյալ խորիմաստ պասաժը. ՙԳաղտնիք չէ, անշուշտ, որ Կոնգրեսի կազմում իսկապես ընդգրկված են տարբեր գաղափարախոսություններ դավանող ուժեր, որոնք ներկայացնում են Հայաստանի գրեթե ողջ քաղաքական ներկապնակը` սկսած լիբերալներից ու սոցիալիստներից, ավարտած ազգայնականներով ու պահպանողականներով: Ավելին, Կոնգրեսի հռչակագիրը ոչ միայն չի կաշկանդում իր անդամ-կուսակցությունների ինքնուրույնությունը, այլեւ երաշխավորում է նրանց գործունեության լիակատար անկախությունը: Ո±րն է, արդ, այն միավորող գաղափարախոսությունը կամ քաղաքական ծրագիրը, որը երկուսուկես տարի շարունակ ապահովում է Կոնգրեսի անժխտելի կենսունակությունն ու վճռորոշ դերակատարությունը երկրի քաղաքական կյանքում, կամ ի±նչն է Կոնգրեսին անդամագրված ուժերին ստիպում իրենց կուսակցական շահերն ստորադասել մի ավելի գերակա խնդրի:
Այդ գերակա խնդիրը ոչ այլ ինչ է, եթե ոչ երկիրը կործանումից փրկելու հրամայականը, այն է` ավազակապետության կազմաքանդումը եւ սահմանադրական կարգի վերականգնումը՚: Ահա եւ եղավ լրիվ համահունչ արդեն իսկ մոռացության գիրկն անցնող Ստեփան Կարենիչի հանրահավաքային մշտական կարգախոսին. ՙՄիմիայն սահմանադրական ճանապարհով՚:
Դե ինչ, ԼՏՊ-ն նաեւ հաստատեց, որ իրենց կառույցը գաղափարազուրկ կառույց է. ՙՈ±ւմ են պետք լիբերալիզմը, սոցիալիզմը կամ նացիոնալիզմը, երբ սահմանադրությունը պղծվում է կամ չի գործում: Կամ ի±նչ նշանակություն ունի, թե ինչպես է լուծվում սահմանադրական կարգի վերականգնման խնդիրը` լիբերալիստաբար, սոցիալիստաբար, թե± նացիոնալիստաբար: Երբ տանը հրդեհ է բռնկվում, ո±ւմ հոգն է, թե կրակն ինչ միջոցով ես հանգցնում` ջրով, փրփուրով, թե± ավազով: Անդունդ գլորվող երկրի համար կա± ավելի վեհ գաղափարախոսություն, քան ինքը սահմանադրությունը՚:
Իսկ որպես ՙընդդիմադիր թեմա՚ շարունակելու միջոց ՙկոնգրեսականներին՚ մնում է նույն Աստանայի գագաթաժողովում ՙձվի մեջ մազ փնտրելու՚ տարբերակով ինչ-որ մանր-մունր բաներ հայտնաբերելու փորձերը, ինչի մեջ խորապես մասնագիտացած է ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, գումարած հերթական միջազգային կառույցին ուղղված հերթական մատնագրերը սեփական երկրի դեմ: Եվ, ի դեպ, մի երկու հատ դրանցից ԼՏՊ-ն հենց վերջերս էր գրել: Մեկ էլ չմոռանանք մարտի 1-ի խնդիրը: Դրա վերաբերյալ զեկույցը խորհրդարանական կոալիցիան համարեց լիովին բավարար, դաշնակները իրենց խասիաթին համաձայն ե°ւ նալին խփեցին, ե°ւ մեխին, իսկ ՙԺառանգությունն՚ էլ, հիշելով սեփական ՙնարնջագույն՚ բնույթը եւ ամերիկյան ծագումնաբանությունը, հայտարարեցին, որ զեկույցը ոչ մի կարեւոր հարցադրման չի պատասխանում:
Հայտնի WikiLeaks կայքն էլ շռայլ չգտնվեց ՙնարնջագույնների՚ հանդեպ, ոչ մի խելքը գլխին ՙկոմպրոմատ՚ լույս աշխարհ չեկավ, դե, իսկ Իրանի հետ կապված 2003-ի պատմությունը իրենից առանձնապես մեծ բան չի ներկայացնում: Պարզապես դրա վրա ոմանք փիլիսոփայում են, թե առայժմ ամերիկացիք զբաղված են Ռոբերտ Քոչարյանի հարցով եւ չեն ուզում դիպչել գործող նախագահին:
Դե ինչ, ներսի առումով ամեն ինչ կարծես թե պարզ է ու անկանխատեսելի բաներ չի պարունակում: Մեր թուրքամետներին ու հատկապես թուրքասերներին որեւէ լուսավոր հեռանկար չի ժպտում, եւ բանը հասավ նրան, որ տխրահռչակ Գեորգի Վանյանը ամենուրեք աղմուկ է բարձրացրել, թե իրեն սպառնում են ֆիզիկապես վերացնել, բայց, միաժամանակ, ոստիկանություն չի դիմում: Դե, երեւի թե պետք է մի քիչ էլ բարձրաձայն ճվճվա, որպեսզի 30 արծաթ տվողները հավատան, որ իրոք սպառել է իր բոլոր հնարավորությունները:

ՀԻՍԹԵՐԻԱ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Արցախի հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը արձանագրեց Աստանայում ադրբեջանական դիվանագիտության ֆիասկոն: Նա նշեց, որ լիովին արդարացան այն կանխատեսումները, որ Աստանայում ոչ մի ճեղքում էլ չի լինի, եւ եզրակացրեց, որ 2011-ին բանակցությունները կշարունակվեն տեսական բանավեճերի ֆոնի վրա: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ըստ պատգամավորի. ՙԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ելույթները բացարձակապես անսպասելի են Ադրբեջանի նախագահի համար: Մասնավորապես Ռուսաստանի նախագահը հիշատակեց 2008-ի իրավիճակը եւ գրեթե բաց տեքստով զգուշացրեց, որ այդ իրավիճակի կրկնությունը որեւէ մեկի կողմից հղի է նույնպիսի հետեւանքներով, ինչպիսին տեղի էին ունեցել Վրաստանում: Ադրբեջանի նախագահի համար անակնկալ էր եւ այն, որ ԱՄՆ պետքարտուղարը եւ Ֆրանսիայի վարչապետը նշեցին, որ կարգավորման սկզբունքները միասնական են եւ դրանցից որեւէ մեկին նախապատվություն տալը կառուցողական չէ՚:
Որ Վահրամ Աթանեսյանի տված գնահատականըª Ադրբեջանի ֆիասկոն, ճշգրիտ է, երեւում է հենց Բաքվում հնչած արձագանքներից: Քաղաքագետ Արազ Ալիզադեն հասավ նրան, որ հայտարարեց, որ ԵԱՀԿ-ն ավելորդ կազմակերպություն է, որը պետք է դեն նետել եւ որը լավ կանի, որ պարզապես ինքնալուծարվի: Դե, չենք զարմանա, եթե մի գեղեցիկ օր էլ Բաքվից ձայներ հնչեն, որ ՄԱԿ-ն էլ պետք է լուծարել: Ինչ արած, Ադրբեջանում պնդում են, թե Լեռնային Ղարաբաղիª իրենց ձեռնտու սցենարով չլուծելը սպառնալիք է համայն աշխարհի անվտանգությանը, սակայն, չգիտես ինչու, աշխարհը այդպես չի ուզում մտածել: Երեւի թե սխալ աշխարհ է, որին շտապ պետք է աքսորել այլ մոլորակ:
Սակայն ամենահաճելին նույն Ալիզադեի մղկտոցներն էին WikiLeaks-ի մերկացնող հրապարակումների վերաբերյալ: Նա հասցրեց ամերիկյան Պետդեպարտամենտը պիտակել բացարձակ կաթվածահար հաստատություն, որի գործուղած դիվանագետները զբաղված են ոչ թե իրական տեղեկատվություն հավաքելով, այլ Ալիեւի ու այլ երկրների ղեկավարների մասին բամբասելով, հրապարակված փաստաթղթերում ամեն ինչ որակեց որպես կեղծիք եւ սուտ, մեղադրանք հնչեցրեց, որ Ադրբեջանին փորձում են կռվացնել Իրանի հետª միաժամանակ նշելով, որ Իրանն էլ մի բարի պտուղ չէ, քանի որ տնտեսական լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ:
Ինչ վերաբերում է Թուրքիայի մասին Ալիեւի դուրս տվածներին, ապա թեեւ Ալիզադեն դրանք համարեց սուտ, այնուամենայնիվ, մեղադրեց Թուրքիային, որ Ադրբեջանի թիկունքում, շրջանցելով Ադրբեջանի շահերը, ստորագրեց Ցյուրիխյան արձանագրությունները, ՙու բացառապես Ալիեւի ներդրումն է այն, որ դրանք չեն վավերացվել, թե չէ Էրդողանը վաղուց իզութոզով կծախեր Ադրբեջանին՚:
Թուրքիայում էլ WikiLeaks-ի բացահայտումներից հետո որոշակի տրամադրություններ փոխվել են: Ճիշտ է, նրանք պնդում են, թե Էրդողանը բանկային հաշիվներ չունի, Դավութօղլուն էլ մոլի ու վտանգավոր իսլամիստ չէ, սակայն դա առանձնապես բան չի փոխում: Ի դեպ, Թուրքիայում հակված են WikiLeaks-ի արտահոսքերը պայմանավորել Իսրայելովª որպես հիմնավորում բերելով այն, որ Իսրայելի շահերին այդ բացահայտումները չեն հարվածել, ու վկայակոչելով համաշխարհային տարադրամների կուրսերի վրա WikiLeaks-ի սկանդալի ազդեցությունը, սակայն դրանով թերեւս ոչ թե կվախեցնեն Իսրայելին, այլ կավելացնեն ԱՄՆ-ում հրեական լոբբիի հակումը դեպի հայանպաստ բանաձեւերի պաշտպանություն:
Ի դեպ, թուրքագետ Արտակ Շաքարյանը, որը ներկա է եղել Անկարայում տեղի ունեցած քաղաքագիտական կոնֆերանսին, նշեց, որ Թուրքիայի քաղաքագիտական հանրակցությունը WikiLeaks-ում Ալիեւի բամբասանքների հրապարակումից հետո որոշակիորեն հիասթափություն է ապրել Ադրբեջանի նկատմամբ: Նույնիսկ թուրք ազգայնականներն են դժգոհ Ալիեւից, եւ որոշ թուրք վերլուծաբաններ էլ հակվում են նրան, որ հենց Ադրբեջանն է հիմնական խոչընդոտը հայ-թուրքական երկխոսության, ու որ Լեռնային Ղարաբաղի հարցում ամենաաննշան ՙառաջընթացի՚ դեպքում պետք է վավերացնել արձանագրությունները:
Սակայն ինքըª թուրքագետը, ավելի հակված է այն կարծիքին, որ եթե հայ-թուրքական սահմանի բացում տեղի ունենա, ապա միայն մասնակի, այն էլ 2015-ին, երբ ԱՄՆ-ն առավելագույնս ճնշում կբանեցնի Թուրքիայի նկատմամբ: Բայց, միաժամանակ, նա չբացառեց, որ Վաշինգտոնը կարող է եւ առհասարակ հրաժարվել հայ-թուրքական գործընթացից ՙճիշտ այնպես, ինչպես վարվեցին Ղարաբաղի հարցով Քի Վեստի բանակցությունների տապալումից հետո՚:
Դե ինչ, կարծես թե արտաքին ուղղությամբ համեմատաբար հանգիստ լինելու ինչ-ինչ նախադրյալներ կան, ուստի առավել կարեւորություն են ստանում ներքաղաքական հարցերը, մանավանդ որ 2011-ին շատերը արդեն ամբողջ թափով մխրճվելու են 2012-ի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման մեջ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ "Иравунк"
Просмотров: 516 | Добавил: voskepar | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
VOSKEPAR
АРМЯНСКИЙ ХЛЕБ
Календарь
Поиск
Мини-чат
200
ВОСКЕПАР ©2010 - 2024