Ապրիլի 3-ին հայկական Երասխի եւ Նախիջեւանի Սադարակ գյուղի սահմանագծին ադրբեջանցիներին են հանձնվել մարտի 3-ին Կոթի գյուղում ավազակությամբ եւ անասնագողությամբ զբաղվող երկու ադրբեջանցի դիվերսանտների դիակները: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, դրանք 1982թ. ծնված Հասան Հուսեյին օղլի Հուսեյնովի եւ 1983թ. ծնված Սակիտ Շարիֆ օղլի Մամեդովի դիակներն են: Երկու ավազակներն էլ թաղվել են Ղազախի շրջանի Մազամ գյուղում: Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները հաղորդել են, որ նրանք սպանվել են անասուններ արածեցնելու ժամանակ` Մազամ գյուղի, ինչպես նաեւ` Կոթի գյուղի ուղղությամբ, երբ «պատահական» անցել են հայկական սահմանը : Ի դեպ, երբ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց Կոթիում ադրբեջանական դիվերսիոն խմբի ոչնչացման մասին, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն այդ հաղորդագրությունը համարեց «անհեթեթություն»: Հիմա հարեւան երկրի պաշտպանության նախարարությանը ստիպված սկսել է «ստեղծագործել»: Դուք գիտե՞ք, թե որն է ավազակների ծննդավայր Մազամ գյուղը: Դա Ջողազի լճի ափին, Բերքաբեր գյուղի դ
...
Читать дальше »