Главная » 2010 » Октябрь » 4 » Ավտովթարից վիրավորվել է «Միկայի» պատանի ֆուտբոլիստը(на армянском)
17:52
Ավտովթարից վիրավորվել է «Միկայի» պատանի ֆուտբոլիստը(на армянском)
Հոկտեմբերի 1-ին Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ, փողոցն անցնելիս «Միկա»
ակումբի պատանեկան կազմի խաղացող, 17-ամյա Հայկ Սերժիկի Սարուխանյանին
վրաերթի է ենթարկել պաշտպանության նախարարության համարանիշներով «Գազ-24»
մակնիշի ավտոմեքենա, որի մեջ զինվորականներ են եղել: Հայկին ծնոտի, ձեռքի
եւ ոտքի վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, ուր վիրահատել են ծնոտը:
Կվիրահատեն նաեւ նրա ոտքը եւ ձեռքը: Հայկը ծագումով Ոսկեպար գյուղից է:
Նրա ընտանիքը բնակվում է Մոսկվայում: Հայկ Սարուխանյանն այնտեղ խաղացել
է «Լոկոմոտիվի» պատանեկան կազմում: Հայկի եղբայրը Միքայել Բաղդասարովի
որդու ընկերն է: Մեր տվյալներով`վթարից հետո հիվանդանոցում նրան այցելել են
«Միկայի» մարզիչները, նաեւ` Միքայել Բաղդասարովը: